«Շիրակը» մեկնել է Սոչի՝ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի

«Շիրակը» մեկնել է Սոչի՝ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի

Այսօր «Շիրակը» մեկնել է Սոչի, որտեղ Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից առաջ կանցկացնի երկշաբաթյա հավաք ուսումնամարզական հավաք և Հայաստան կվերադառնա մարտի 2-ին։ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Սոչի են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան:

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան, Էդգար Էսպինոզա:

Կիսապաշտպաններ՝ Կաբա Մուհամեդ, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Դավիթ Հակոբյան, Սոլոմոն Իմե Ուդո, Ռումյան Հովսեփյան:

Հարձակվողներ՝ Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան, Էդեր Սմիթ Արեոլան, Նեմանյա Ստոսկովիչ, Վահան Բիչախչյան:

Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սոչիում գյումրեցիները չորս ընկերական հանդիպում կանցկացնեն՝ փետրվարի 19-ին, 23-ին, 26-ին և մարտի 1-ին։ Մրցակիցները ճշտվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում