«Միկան» պարտվել է ստուգողական խաղում

«Միկան» պարտվել է ստուգողական խաղում

Վրաստանի մայրաքաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «Միկան» փետրվարի 17-ին հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց: Սերգեյ Յուրանի թիմի մրցակիցը Վրաստանի երկրորդ խմբի առաջատարներից «Մցխեթան» էր: Երևանյան թիմը նվազագույն հաշվով պարտություն կրեց:

«Միկայի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի հաջորդ ստուգողական խաղը կկայանա փետրվարի 19-ին, մրցակցի անունը դեռ չի հրապարակվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում