Արսեն Պետրոսյանը հեռացել է «Գանձասար Կապանից»

Արսեն Պետրոսյանը հեռացել է «Գանձասար Կապանից»

«Գանձասար Կապանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Արսեն Պետրոսյանի հետ:

Կապանի ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ երիտասարդ դարպասապահը անձնական հարցերով մեկնել է Բելգիա: Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը շնորհակալություն են հայտնել Արսեն Պետրոսյանին մրցելույթների, նվիրվածության և ջանասիրության համար և մաղթել են հաջողություններ կարիերայի հետագա ընթացքում:

Հավելենք, որ Արսեն Պետրոսյանը այս մրցաշրջանում «Գանձասար Կապանի» կազմում մասնակցել է 14 հանդիպման և բաց է թողել 16 գնդակ: Ընդհանուր առմամբ Պետրոսյանը «Գանձասար Կապանի» կազմում անցկացրել է 25 խաղ և բաց է թողել 30 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում