Լայերսիոյի գոլը հաղթանակ է պարգևել «Բանանցին»

Լայերսիոյի գոլը հաղթանակ է պարգևել «Բանանցին»

«Բանանցը» Կիպրոսում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում 1:0 հաշվով հաղթել է կիպրոսյան «Էրմիս» թիմին: Հանդիպման միակ գոլը 39-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով խփել է Լայերսիո Գոմես Կոստան:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Բանանցը» հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 20-ին, մրցակիցը Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում