Հայտնի է «Արարատի» երրորդ մրցակիցը

Հայտնի է «Արարատի» երրորդ մրցակիցը

Հայտնի է «Արարատի» երրորդ մրցակիցը ԱՄՆ-ում ընթացող հավաքի շրջանակներում: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 23-ին տեղի ժամանակով 11:30-ին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի հարավկորեական «Սոնամ» թիմի հետ:

Այդ խաղից առաջ՝ փետրվարի 18-ին, «Արարատը» կխաղա PDL-ում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ, իսկ փետրվարի 20-ին կմրցի NASL-ի հաղթող «Նյու Յորք Կոսմոսի» հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սոնամը» հանդիպել էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին». ՄԼՍ-ի թիմը հաղթել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում