«Փյունիկը» ևս երկու խաղ կանցկացնի Կիպրոսում

«Փյունիկը» ևս երկու խաղ կանցկացնի Կիպրոսում

«Փյունիկի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում թիմը ևս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի: 

Փետրվարի 20-ին Սարգիս Հովսեփյանի սաները կմրցեն Լիտվայի առաջնությունը ներկայացնող «Ատլանտասի» հետ, իսկ հաջորդ օրը՝ լեհական «Վիգրի Սուվալկիի»: Նախապես հայտարարված «Վոլգայի» հետ մրցավեճը չի կայանա, քանի որ «Վոլգան» չի ժամանելու Կիպրոս:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փյունիկը» ոչ-ոքի (0:0) է խաղացել ուկրաինական «Դնեպր Չերկասիի» հետ, 3:1 հաշվով հաղթել է Մոսկվայի Դինամոյի երիտասարդական թիմին և 1:2 հաշվով պարտվել է «Շախտյոր Սալիգորսկին»

Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Փյունիկն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ալաշկերտին» զիջելով 2 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում