«Գանձասար Կապանը» հաղթել է ստուգողական խաղում (տեսանյութ)

«Գանձասար Կապանը» հաղթել է ստուգողական խաղում (տեսանյութ)

Փետրվարի 18-ին Կրիմսկում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Գանձասար Կապանը» երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել, մրցակիցը Ռոստով քաղաքի Բանակի Մարզական Ակումբն էր: Հանդիպման միակ գոլը գրանցվել է առաջին կեսում. կապանցիների կազմում աչքի է ընկել Գեղամ Հարությունյանը: 

 



Գեղամ Հարությունյանի գոլը Գանձասար Կապան – ԲՄԱ Ռոստով հանդիպման ժամանակ

Опубликовано FC Gandzasar Kapan 18 февраля 2016 г.

 

«Գանձասար Կապանի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմը խաղին մասնակցել է հետևյալ մեկնարկային կազմով՝  Մելիքսեթյան, Գրիգորյան, Խաչատրյան, Կպոդո, Ջոշուա, Վբեյմար, Պետրոսյան, Մուսոնդա, Ռակիչ, Բարսեղյան, Հարությունյան:

Ընդմիջումից հետո խաղադաշտ են դուրս եկել Համբարձումյանը, Իշխանյանը, Ալեքսանդր Պետրոսյանը և Բեգլարյանը:

Հավելենք, որ փետրվարի 21-ին «Գանձասար Կապանը» կանցկացնի հավաքի ստուգողական վերջին հանդիպումը, մրցակիցը լինելու է «Վոլգան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում