«Ալաշկերտը» պարտվել է «Ժետիսուին»

«Ալաշկերտը» պարտվել է «Ժետիսուին»

Փետրվարի 18-ին «Ալաշկերտն» անցկացրել է անթալյան երկրորդ ուսումնամարզական հավաքի առաջին ստուգողական հանդիպումը: Աբրահամ Խաշմանյանի թիմի մրցակիցը «Ժետիսուն» է եղել:

Ղազախական թիմն արդեն 7-րդ րոպեին հաջողության է հասնել: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Ալաշկերտի» կազմում Խորեն Վերանյանը, Հեբեր Արաուխոն, Միհրան Մանասյանն ունեցել են աչքի ընկնելու հնաարվորություններ, սակայն հաշիվը մնացել է անփոփոխ: 

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի հաջորդ հանդիպումը կայանալու է փետրվարի 21-ին, մրցակիցը Լիտվայի «Սուդուվան» է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում