Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը Չեմպիոնների լիգայի՝ փետրվարի 16-ին և 17-ին տեղի ունեցած հանդիպումների հիման վրա ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ՝ Կևին Տրապ («Պարի Սեն Ժերմեն»):

Պաշտպաններ՝ Անտոնիո Ռյուդիգեր («Ռոմա»), Կեյհիլ («Չելսի»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»):

Կիսապաշտպաններ՝ Վիլլիան («Չելսի»), Ռենատու Սանշեշ («Բենֆիկա»), Յուլիան Դրաքսլեր («Վոլֆսբուրգ»):

Հարձակվողներ՝ Մաքս Կրուզե («Վոլֆսբուրգ»), Ժոնաս («Բենֆիկա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում այս շաբաթ տեղի են ունեցել «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» (2:1), «Բենֆիկա»-«Զենիթ» (1:0), «Ռոմա»-«Ռեալ» (0:2), «Գենտ»-«Վոլֆսբուրգ» (2:3) առաջին խաղերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում