ԵԼ. Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ «Բորուսսիան» հաղթեց «Պորտուին» (տեսանյութ)

ԵԼ. Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ «Բորուսսիան» հաղթեց «Պորտուին» (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսսիան» առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2:0 հաշվով: Հանդիպման արդեն 6-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնդակը հասցեագրեց Լուկաշ Պիշչեկին, ով երկրորդ փորձից գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:

Բաց թողած գոլից հետո «Պորտուի» ֆուտբոլիստները հաշվի հավասարությունը վերականգնելու մեծ ցանկությամբ և ջանքերով աչքի չընկան, իսկ «Բորուսսիայի» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 71-րդ րոպեն, երբ Մխիթարյանի փոխանցումից հետո Մարկո Ռոյսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Հավելենք, որ «Պորտու»-«Բորուսսիա Դորտմունդ» պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 25-ին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Պորտու»՝ 2:0
Գոլերը՝ Պիշչեկ 6′, Ռոյս 71′

Հետևեք մեզ նաև Telegram-ում