ԵԼ. «Վալենսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

ԵԼ. «Վալենսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Վալենսիան» ջախջախիչ՝ 6:0 հաշվով առավելության հասավ «Ռապիդի» նկատմամբ և, կարելի է ասել, լուծեց 1/8 եզրափակիչ դուրս գալու հարցը: «Մեստալյայում» կայացած խաղում Գարի Նևիլի սաներից Սանտի Մինան դուբլ ձևակերպեց, մեկական գոլով աչքի ընկան Դանիել Պարեխոն, Ալվարո Նեգրեդոն, Անդրե Գոմեշն ու Ռոդրիգոն:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Լիվերպուլը» Գերմանիայում չկարողացավ հաղթել «Աուգսբուրգին», հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Գոլեր չարձանագրվեցին նաև «Շախտյոր»-«Շալկե 04» խաղում: «Բայերն» ու «Ատլետիկն» արտագնա խաղերում նվազագույն հաշվով հաղթանակներ տոնեցին, «Գալաթասարայը» և «Լացիոն» ոչ-ոքի խաղացին: Պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթից:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր

«Վալենսիա» – «Ռապիդ»՝ 6:0
Գոլերը՝ Մինա 4′, 25′, Պարեխո 10′, Նեգրեդո 29′, Գոմեշ 35′, Ռոդրիգո 89′

«Աուգսբուրգ» – «Լիվերպուլ»՝ 0:0

«Շախտյոր» – «Շալկե 04»՝ 0:0

«Սպորտինգ» – «Բայեր»՝ 0:1
Գոլը՝ Բելարաբի 26′

«Սպարտա» – «Կրասնոդար»՝ 1:0
Գոլը՝ Լուկաշ Յուլիշ 64′

«Սյոն» – «Բրագա»՝ 1:2
Գոլերը՝ Մուսա Կոնատե 53′ – Նիկոլա Ստոյիլկովիչ 13′, Ռաֆա 61′

«Մարսել» – «Ատլետիկ»՝ 0:1
Գոլը՝ Արից Ադուրիս 54′

«Գալաթասարայ» – «Լացիո»՝ 1:1
Գոլերը՝ Սարիողլու 12′ – Միլինկովիչ-Սավիչ 21′

Հետևեք մեզ նաև Telegram-ում