Ստուգողական խաղում «Արարատը» հաղթել է «Ֆրեզնո Ֆուեգոյին»

Ստուգողական խաղում «Արարատը» հաղթել է «Ֆրեզնո Ֆուեգոյին»

«Արարատը» հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքը: 

Առաջին խաղում երևանյան թիմը Ֆրեզնոյում նվազագույն հաշվով հաղթել է «Ֆրեզնո Ֆուեգոյին»: Հանդիպման միակ գոլը 42-րդ րոպեին խփել է հարձակվող Դավիթ Հովսեփյանը: Գոլից երկու րոպե անց արարատցիները մնացել են 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Գորիկ Խաչատրյանը:

«Արարատի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ խաղին մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հակոբ Չիրիշյան (Ումարու Կաինա), Մոյսես Օրոզկո (Բենիկ Հովհաննիսյան), Մհեր Սահակյան (Մարին Գլավաշ), Գուստավո (Բրայան դե լա Ֆուենտե), Դավիթ Հովսեփյան (Գևորգ Նռանյան, Լի Նշանյան):

Հավելենք, որ հաջորդ հանդիպումն «Արարատը» կանցկացնի փետրվարի 20-ին: Մրցակիցն է հանրահայտ «Նյու Յորք Կոսմոսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում