«Շիրակը» ջախջախիչ հաղթանակ է տոնել «Սոչիի» նկատմամբ

«Շիրակը» ջախջախիչ հաղթանակ է տոնել «Սոչիի» նկատմամբ

Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Շիրակն» անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը: Գյումրեցիների մրցակիցը եղել է Սոչիի հավաքական թիմը:

Վարդան Բիչախչյանի սաները ջախջախիչ՝ 9:1 հաշվով հաղթանակ են տոնել. դուբլեր են ձևակերպել Դավիթ Հակոբյանը, Դրիսա Դիարասուբան, Ռումյան Հովսեփյանը, իսկ Արամ Մուրադյանը, Վահան Բիչախչյանը և Օդիլոն Կուակուն դարձել են մեկական գոլի հեղինակ:

«Շիրակը» խաղին մասնակցել է հետևյալ մեկնարկային կազմով՝ Արմեն Խաչատրյան, Արման Հովհաննիսյան, Գևորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Ռոբերտ Դարբինյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Ալեքսանյան, Կաբա Մուհամեդ, Դրիսա Դիարասուբա, Վիուլեն Այվազյան, Արամ Մուրադյան։

Հավելենք, որ հաջորդ ստուգողական հանդիպումը «Շիրակի» կանցկացնի փետրվարի 23-ին, մրցակիցն «Ուֆան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում