Ջոկովիչը պատրաստվում է Դուբայի մրցաշարին (լուսանկարներ)

Ջոկովիչը պատրաստվում է Դուբայի մրցաշարին (լուսանկարներ)

Փետրվարի 22-27-ը Դուբայում կայանալու է ATP շարքի հերթական մրցաշարը, որին մասնակցելու է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Մրցաշարի մեկնարկից առաջ սերբ թենիսիստը համատեղում է մարզումները և հանգիստը:

Ջոկովիչը սիրում է եղբոր՝ Մարկոյի և ընկերների հետ ժամանակ անցկացնել «Wild Wadi» ակվապարկում:

Ջոկովիչը նաև եղել է «Bab Al Yam» ռեստորանի պատվավոր հյուրը և գլխավոր խոհարարի հետ սեփական բաղադրատոմսով հյութեր է պատրաստել:

Հավելենք, որ մրցաշարի մեկնարկում Նովակ Ջոկովիչը մրցելու է իսպանացի Թոմի Ռոբեդոյի հետ: Դուբայի մրցաշարի երկրորդ համար Ստանիսլաս Վավրինկան էլ պայքարը սկսելու է ուկրաինացի Սերգեյ Ստախովսկու հետ խաղով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում