«Բանանցը» ոչ-ոքի է խաղացել «Դինամոյի» երիտասարդական թիմի հետ

«Բանանցը» ոչ-ոքի է խաղացել «Դինամոյի» երիտասարդական թիմի հետ

Կիպրոսի ուսումնամարզական հավաքի շրջանակում «Բանանցը» վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել: Տիտո Ռամալյոյի թիմը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի հետ: Այս խաղով ավարտվել է «Բանանցի» ուսումնամարզական հավաքը, թիմը Երևան կվերադառնա փետրվարի 21-ին:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այս հանդիպումից առաջ Տիտո Ռամալյոն հանգստանալու հնարավորություն է տվել այն վեց ֆուտբոլիստներին, ովքեր բոլորից շատ խաղաժամանակ են ստացել հավաքի ընթացքում: Հանդիպմանը չեն մասնակցել Ստեփան Ղազարյանը, Վլատկո Դրոբարովը, Կլաուդիո Տոռեխոնը, Միգել Լոպեսը, Զավեն Բադոյանը և Լայերսիոն:

«Բանանցի» կազմում խաղին մասնակցել են.

Գրիգոր Մակարյան – Սոսլան Կալմանով, Յասմին Մեցինովիչ, փորձարկվող ֆուտբոլիստ, Վահագն Այվազյան – Հակոբ Հակոբյան, Նաիրի Մինասյան, Վլադիմիր Բաբայան – Դենիս Մահմուդով, Էդգար Մովսիսյան, Ացամազ Բուրաև:

Երկրորդ խաղակեսում փոխարինման են դուրս եկել Պետրոս Ավետիսյանը, Սոսլան Կալմանովը, Վալտեր Պողոսյանը, Գևորգ Խուլոյանը, Հովհաննես Իլանգյոզյանը, Նարեկ Պետրոսյանը և Ասլան Կալմանովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բանանցը» 0:5 հաշվով պարտվել է սերբական «Չուկարիչկի» թիմին և նվազագույն հաշվով հաղթել է կիպրոսյան «Էրմիսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում