«Արարատը» պարտվեց «Նյու Յորք Կոսմոսին»

«Արարատը» պարտվեց «Նյու Յորք Կոսմոսին»

ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատը» երկրորդ և գլխավոր ստուգողական հանդիպումն անցկացրեց` մրցելով հանրահայտ «Նյու Յորք Կոսմոս» թիմի հետ:

NASL-ի չեմպիոնի հետ խաղի արդեն 11-րդ րոպեին «Արարատը» մնաց 10 հոգով. վտանգավոր խաղի համար խաղադաշտից հեռացվեց Բենիկ Հովհաննիսյանը: 36-րդ րոպեին «Նյու Յորք Կոսմոսի» կազմում Լակի Մկոսանան բացեց հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսից առաջ, հաշվի առնելով խաղի ընկերական բնույթը, «Արարատը» հնարավորություն ստացավ փոխարինելու կարմիր քարտ ստացած Հովհաննիսյանին, և խաղը շարունակեց Մոյզես Օրոզկոն:

Այդուհանդերձ, դա չօգնեց երևանյան թիմին խուսափել պարտությունից: Հանդիպման 69-րդ րոպեին Սեբաստյան Գենձատին կրկնապատկեց իր թիմի առավելությունը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Հավելենք, որ փետրվարի 23-ին «Արարատը» ԱՄՆ-ում ընթացող հավաքի վերջին ստուգողական խաղում կմրցի հարավկորեական «Սոննամ» թիմի հետ:

Ստուգողական հանդիպում

«Նյու Յորք Կոսմոս» – «Արարատ»` 2:0
Գոլերը՝ Լակի Մկոսանա 36′, Սեբաստյան Գենձատի 69′

«Արարատի» կազմը՝ Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Սերգեյ Ավագիմյան (Ռաֆֆի Կայա), Վահե Մարտիրոսյան, Բենիկ Հովհաննիսյան (Մոյսես Օրոզկո, 46), Մարին Գլավաշ, Բրայան դե լա Ֆուենտե, Ումարու Կաինա (Մհեր Սահակյան, 63), Քրիստիան Չանեյ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում