«Ալաշկերտ»-«Սուդուվա» խաղը չի կայանա

«Ալաշկերտ»-«Սուդուվա» խաղը չի կայանա

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտի» մարզումային ծրագրում այսօր ստուգողական հանդիպում էր նախատեսված լիտվական «Սուդուվա» թիմի հետ:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով (հորդառատ անձրև, կարկուտ է տեղացել ուժեղ քամու ուղեկցությամբ) կողմերը փոխադարձ համաձայնությամբ չեղյալ են համարել այդ ստուգողական խաղը:

Հավելենք, որ հավաքի վերջին հանդիպումն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 25-ին, մրցակիցը Չինաստանի առաջին դիվիզիոնի «Բեյջինգ ԲիՋի» թիմն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում