«Ռեալը» չկարողացավ հաղթել «Մալագային» (տեսանյութ)

«Ռեալը» չկարողացավ հաղթել «Մալագային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Մալագային»: «Լա Ռոսալեդա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց 33-րդ րոպեին, Թոնի Կրոսի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց մադրիդյան թիմին: Երկու րոպե անց Վելինգտոնը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ռոնալդուի նկատմամբ, և խաղի գլխավոր մրցավար Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուևան դաշտի տերերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված. նշակետին մոտեցավ տուժողը, սակայն չկարողացավ դիպուկ հարվածել:

Երկրորդ խաղակեսում՝ 66-րդ րոպեին Ռաուլ Ալբենտոսան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին:

Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավորով: «Մալագան» ունի 31 միավոր և զբաղեցնում է տասներորդ տեղը:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մալագա» – «Ռեալ»՝ 1:1
Գոլերը՝ Ալբենտոսա 66′ – Ռոնալդու 33′
Չիրացրած 11-մետրանոց՝ Ռոնալդու 36′

Հետևեք մեզ նաև Telegram-ում