«Բանանցը» Երևանում կխաղա «Տորպեդոյի» հետ

«Բանանցը» Երևանում կխաղա «Տորպեդոյի» հետ

Երևանի «Բանանցը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսի մեկնարկին կշարունակի պատրաստվել սեփական մարզաբազայում:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ փետրվարի 27-ին «Բանանցը» սեփակական հարկի տակ ստուգողական հանդիպում կանցկացնի Երևանում ուսումնամարզական հավաք անցկացնող Արմավիրի «Տորպեդոյի» միջև:

Հիշեցնենք, որ «Բանանցը» Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ արդեն հանդիպել է Արմավիրի «Տորպեդոյին». հունվարի 30-ին կայացած խաղում արձանագրվել էր 1:1 հաշիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում