«Վալենսիան» հաղթեց «Գրանադային», «Ռեալ Սոսյեդադը»՝ «Ատլետիկին» (տեսանյութ)

«Վալենսիան» հաղթեց «Գրանադային», «Ռեալ Սոսյեդադը»՝ «Ատլետիկին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ:

«Լոս Կարմենես» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով. «չղջիկներից» մեկական գոլ խփեցին Դանիել Պարեխոն և Սանտյագո Լորենսոն, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Էդգեր Մենդեսը: 

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ռեալ Սոսյեդադը» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկին», միակ գոլը խփեց Ժոնատասը:

Այժմ «Վալենսիան» ունի 31 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Գրանադան» 20 միավորով վերջին տեղում է: «Ռեալ Սոսյեդադը» 9-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 33 միավոր, իսկ «Ատլետիկը» մնաց 35 միավորով՝ 8-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Գրանադա» – «Վալենսիա»՝ 1:2
Գոլերը՝ Մենդես 90+3′ – Պարեխո 55′, Լորենսո 90′

«Ատլետիկ» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 0:1
Գոլը՝ Ժոնատաս 17′

Հետևեք մեզ նաև Telegram-ում