«Ալաշկերտը» կամային հաղթանակ է տոնել

«Ալաշկերտը» կամային հաղթանակ է տոնել

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտի» ու Լիտվայի A լիգան ներկայացնող «Սուդուվայի» ստուգողական խաղը մի փոքր ուշացումով (եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով), բայց հնարավոր է եղել կազմակերպել:

Աբրահամ Խաշմանյանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել: Հանդիպման 17-րդ րոպեին լիտվական թիմն առաջ է անցել հաշվի մեջ, սակայն Հեբեր Արաուխոյի և Միհրան Մանասյանի գոլերի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթանակ է տոնել:

Հավելենք, որ այս հավաքի վերջին հանդիպումն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 25-ին, մրցակիցը Չինաստանի առաջին դիվիզիոնի «Բեյջինգ ԲիՋի» թիմն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում