«Ռոման» ջախջախեց «Պալերմոյին» (տեսանյութ)

«Ռոման» ջախջախեց «Պալերմոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Պալերմոյի» նկատմամբ: Լուչանո Սպալետիի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. դուբլեր ձևակերպեցին Էդին Ջեկոն ու Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեյդու Կեյտան:

Այս հաղթանակից հետո «գայլերն» ունեն 50 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Պալերմոն» մնաց 26 միավորով՝ 16-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռոմա» – «Պալերմո»՝ 5:0
Գոլերը՝ Ջեկո 30′, 89′, Կեյտա 52′, Սալահ 60′, 62′

Հետևեք մեզ նաև Telegram-ում