«Փյունիկը» վերադարձել է Երևան

«Փյունիկը» վերադարձել է Երևան

«Փյունիկը» Կիպրոսյան երկշաբաթյա հավաքից հետո վերադարձել է Հայաստան:

Երևանյան ակւոմբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բարձրագույն խմբի առաջնության առաջիկա` «Բանանցի» հետ մարտի 2-ին կայանալիք մրցավեճին Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը կշարունակի նախապատրաստվել Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ Կիպրոսի հավաքի ընթացքում «Փյունիկը» անցկացրեց 5 ստուգողական հանդիպում՝ տանելով մեկ հաղթանակ, կրելով երկու պարտություն, երկու խաղ էլ ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Փյունիկն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝  «Ալաշկերտին» զիջելով 2 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում