Անրին հանդիպել է Մեյվեզերի հետ և մարզաշապիկ է նվիրել Բրայանտին (լուսանկարներ)

Անրին հանդիպել է Մեյվեզերի հետ և մարզաշապիկ է նվիրել Բրայանտին (լուսանկարներ)

Ֆրանսիայի հավաքականի, «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թյերի Անրին ներկա է գտնվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Սան Անտոնիո»-«Լոս Անջելես Լեյքերս» (119:112) հանդիպմանը:

Անրին հանդիպել է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ, ով ևս ներկա է եղել այդ խաղին: Հանդիպումից հետո լեգենդար հարձակվողը «Լեյքերսի» առաջատար Կոբի Բրայանտին իր մարզաշապիկներն է նվիրել և ստացել է վերջինիս խաղաշապիկը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում