«Բանանցը» նորեկ ունի

«Բանանցը» նորեկ ունի

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել պաշտպան Լայոնել Ադամսի հետ: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

Լայոնել Ադամսը «Բանանցին» միացել է կիպրոսյան հավաքի ընթացքում: Նա մասնակցել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դեմ ստուգողական խաղին, որն ավարտվել է 0:0 հաշվով:

Ադամս Լայոնել Ռասակովիչը ծնվել է 1994 թվականի օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Նրա հասակն է 189 սմ, քաշը՝ 88 կգ: 2012-2014թթ. նա հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում, ապա խաղացել է «Ենիսեյ», Տվերի «Վոլգա» և «Կամազ» թիմերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում