«Նապոլին» և «Միլանը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Նապոլին» և «Միլանը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում. «Նապոլին» հյուրընկալել էր «Միլանին»: Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գնդակ. 39-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Լորենցո Ինսինյեն, իսկ 44-րդ րոպեին «Միլանի» պատասխան գոլը խփեց Ջակոմո Բոնավենտուրան:

Այս հանդիպումից հետո «Նապոլին» ունի 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով մեկ միավորով, իսկ «Միլանը» 6-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 44 միավոր:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Նապոլի» – «Միլան»՝ 1:1
Գոլերը՝ Ինսինյե 39′ – Բոնավենտուրա 44′

Հետևեք մեզ նաև Telegram-ում