«Բանանցը» վերսկսել է մարզումները

«Բանանցը» վերսկսել է մարզումները

Երևանի «Բանանցը» սկսել է մրցաշրջանի երկրորդ կեսին պատրաստվելու վերջին փուլը:

Կիպրոսից վերադառնալուց հետո Տիտո Ռամալյոյի գլխավորած թիմը մեկ օր հանգիստ է ունեցել և փետրվարի 23-ից վերսկսել է մարզումները: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ փտրվարի 27-ին, Երևանի ժամանակով 14:00-ին «Բանանցը» սեփական մարզաբազայում ստուգողական հանդիպում է անցկացնելու Արմավիրի «Տորպեդոյի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում