«Յուվենտուսի» հետ խաղում «Բավարիան» չպահպանեց 2 գոլի առավելությունը (տեսանյութ)

«Յուվենտուսի» հետ խաղում «Բավարիան» չպահպանեց 2 գոլի առավելությունը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Մյունխենի «Բավարիան» Թուրինում ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ:

«Յուվենտուս Ստեդիում» կայացած հանդիպման առաջին կեսն անցավ մյունխենցիների զգալի առավելությամբ, սակայն Խոսեպ Գվարդիոլայի սաներին միայն խաղակեսի վերջնամասում հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. 43-րդ րոպեին Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը գրավեց Թոմաս Մյուլլերը: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Բավարիան» կրկնապատկեց հաշվի առավելությունը. աչքի ընկավ Արյեն Ռոբենը: 63-րդ րոպեին Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 76-րդ րոպեին Ստեֆանո Ստուրարոն խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը:

Չնայած այս ոչ-ոքիին՝ մրցակցի հարկի տակ խփած 2 գոլի շնորհիվ պայքարը շարունակելու լուրջ հայտ ներկայացրեց «Բավարիան»: Հավելենք, որ թիմերը Մյունխենում պատասխան հանդիպումն անցկացնելու են մարտի 16-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» – «Բավարիա»՝ 2:2
Գոլերը՝ Դիբալա 63′, Ստուրարո – Մյուլլեր 43′, Ռոբեն 55′

Հետևեք մեզ նաև Telegram-ում