«Տորպեդոն» ժամանել է Երևան (տեսանյութ)

«Տորպեդոն» ժամանել է Երևան (տեսանյութ)

Փետրվարի 23-ին ուսումնամարզական հավաք անցկացնելու համար Երևան է ժամանել Արմավիրի «Տորպեդոն»:

«Տորպեդոն» «Բանանցի» հետ բարեկամական հարաբերություններ ունի, և հենց երևանյան ակումբի ավտուբուսն է արմավիրյան թիմին տեղափոխել ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա: Երևանում «Տորպեդոն» մինչև մարտի 1-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու, իսկ փետրվարի 27-ին ընկերական հանդիպում է տեղի ունենալու «Բանանցի» և «Տորպեդոյի» միջև:

Հիշեցնենք, որ «Բանանց» ու Արմավիրի «Տորպեդոն» արդեն մեկ ստուգողական հանդիպում անցկացրել են, Սոչիում կայացած ստուգողական խաղում գրանցվել է 1:1 հաշիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում