«Արարատում» երեք նորեկ կա

«Արարատում» երեք նորեկ կա

«Արարատի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի կազմը համալրվել է երեք նոր ֆուտբոլիստներով: 

23-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» և Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում, ներկայացրել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականը:

21-ամյա հարձակվող Քրիստիան Չանեյը «Արարատ» է տեղափոխվել «Ֆրեզնո Ֆուեգո» թիմից:

23-ամյա հարձակվող Կիրիան Նվաբուեզեյի նախորդ թիմն էր ԱՄՆ-ի «Տուլսա Ռաուֆնեկսը»: Նիգերիական ծագումով ֆուտբոլիստը, ով 2014-ին հանդես է եկել նաև Երևանի «Բանանցում», 5 գոլի հեղինակել է դարձել USL-ում ընթացիկ մրցաշրջանում:

Նշենք, որ բոլոր երեք նորեկները մասնակցել են ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքին, իսկ Չանեյը վերջին խաղում գրավել է հարավկորեական «Սոննամի» դարպասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում