«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացել «Բեյջինգ ԲիՋիի» հետ

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացել «Բեյջինգ ԲիՋիի» հետ

Փետրվարի 25-ին «Ալաշկերտն» անցկացրել է ուսումնամարզական հավաքի վերջին ստուգողական հանդիպումը: Մրցակիցը եղել է Չինաստանի առաջին դիզիզիոնի (երկրորդ մակարդակ) առաջատարներից «Բեյջինգ ԲիՋի» թիմը: 

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, հայկական թիմից աչքի է ընկել Հեբեր Արաուժոն: Աբրահամ Խաշմանյանը թիմի մարտական կազմը խաղադաշտ է մտցրել միայն ընդմիջումից հետո:

Հավելենք, որ վաղն «Ալաշկերտը» վերադառնալու է Երևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում