«Ալաշկերտը» վերադարձել է Երևան

«Ալաշկերտը» վերադարձել է Երևան

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ալաշկերտն» այսօր լուսադեմին վերադարձել է Անթալիայից, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմն այսօր կհանգստանա, իսկ մինչ պաշտոնական խաղերի մեկնարկը մնացած երեք օրերի ընթացքում (փետրվարի 28-ից մարտի 1-ը) Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ ամենօրյա մարզումներ կանցկացնի «Ալաշկերտ» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտն» առաջնության 15-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի ընդունելու է «Գանձասար Կապանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում