Ստուգողական խաղում «Բանանցը» հաղթեց «Տորպեդոյին» (տեսանյութ)

Ստուգողական խաղում «Բանանցը» հաղթեց «Տորպեդոյին» (տեսանյութ)

«Բանանցն» իր մարզաբազայում ստուգողական հանդիպում անցկացրեց Արմավիրի «Տորպեդոյի» հետ, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում:

Տիտո Ռամալյոյի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց, հանդիպման միակ գոլը 21-րդ րոպեին խփեց Լայերսիոն: Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից առաջ սա «Բանանցի» վերջին հանդիպումն էր. մարտի 2-ին «Բանանցն» առաջնության 16-րդ տուրի շրջանակում հյուրընկալելու է «Փյունիկին»: 

Հիշեցնենք, որ «Բանանցն» ու «Տորպեդոն» ընկերական խաղ են անցկացրել նաև Սոչիում. երևանյան թիմի արտագնա հավաքի շրջանակում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում