Մադրիդյան դերբիում «Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

Մադրիդյան դերբիում «Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Ատլետիկոյին»: Մրցաշարային աղյուսակի հարևանների պայքարում հաղթեց Դիեգո Սիմեոնեի թիմը:

Առաջին խաղակեսն անցավ «Ռեալի» տարածքային առավելությամբ, սակայն «սերուցքայիններն» ակտիվ չէին «Ատլետիկոյի» տուգանային հրապարակում: Խաղակեսի վերջնամասում «Ատլետիկոն» վտանգավոր գրոհներ կազմակերպեց, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Անտուան Գրիզմանն առաջ մղեց հյուրերին: Մնացած ժամանակահատվածում «Ռեալը» հաշիվը հավասարեցնելու մի քանի հնարավորություն ունեցավ, սակայն ցուցատախտակին պահպանվեց 0:1 հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 58 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով 5 միավորով: «Ռեալը» մնաց 54 միավորով՝ երրորդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռեալ» – «Ատլետիկո»՝ 0:1
Գոլը՝ Գրիզման 53′

Հետևեք մեզ նաև Telegram-ում