Էլ-Շարավիի դուբլի օգնությամբ «Ռոման» հաղթեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Էլ-Շարավիի դուբլի օգնությամբ «Ռոման» հաղթեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում հաղթանակ տոնեց «Էմպոլիի» նկատմամբ: 

«Կարլո Կաստելանի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով. հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ստեֆան Էլ-Շարավին, մեկ գոլ էլ խփեց Միրալեմ Պյանիչը, իսկ դաշտի տերերի ակտիվում գոլ գրանցվեց Էրվին Ժուկանովիչի ինքնագոլի շնորհիվ:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Էմպոլին» մնաց 34 միավորով՝ տասներորդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Էմպոլի» – «Ռոմա»՝ 1:3
Գոլերը՝ Ժուանովիչ 22’/ինքնագոլ – Էլ-Շարավի 5′, 74′ Պյանիչ 27′
Հեռացում՝ Մարիու Ռույ 90+’

Հետևեք մեզ նաև Telegram-ում