18-ամյա Ռաշֆորդի շնորհիվ «Ման. Յունայթեդը» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

18-ամյա Ռաշֆորդի շնորհիվ «Ման. Յունայթեդը» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» առավելության հասավ չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Արսենալի» նկատմամբ:

«Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց 18-ամյա Մարկուս Ռաշֆորդը, ով Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի՝ «Միդտյուլանդի» հետ խաղում էր նշել նորամուտը «կարմիր սատանաների» կազմում: 32-րդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում «զինագործներին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 40-րդ րոպեին աչքի ընկավ Դենի Ուելբեքը:

Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գոլ խփեցին. նախ 65-րդ րոպեին Մարկուս Ռաշֆորդի փոխանցումից հետո Անդեր Էրրերան հաշիվը դարձրեց 3:1, ապա Մեսութ Օզիլը խփեց իր թիմի երկրորդ գոլը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» մնաց 51 միավորով՝ երրորդ տեղում: Արսեն Վենգերի թիմն առաջատար «Լեսթերին» զիջում է 5 միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին»՝ 3:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ»՝ 3:2
Գոլերը՝ Ռաշֆորդ 29′, 32′, Էրրերա 65′ – Ուելբեք 40′, Օզիլ 69′

Հետևեք մեզ նաև Telegram-ում