«Բորուսսիա»-«Հոֆենհայմ»՝ 3:1, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Բորուսսիա»-«Հոֆենհայմ»՝ 3:1, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» կամային հաղթանակ տոնեց «Հոֆենհայմի» նկատմամբ:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման 25-րդ րոպեին դաշտի տերերի դարպասապահ Ռոման Բյուրկիի անվստահ խաղի արդյունքում Սեբաստյան Ռուդին առաջ մղեց «Հոֆենհայմին»: Խաղակեսի մնացած ժամանակահատվածում Թոմաս Տուխելի սաներին չհաջողվեց արժանի պատասխան տալ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 58-րդ րոպեին, հյուրերը մնացին 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Ռուդին: Թվային առավելություն ստացած դորտմունցիներին հաջողվեց հանդիպման վերջնամասում 3 գոլ խփել: 80-րդ րոպեին Իլկայ Գյունդողանի փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, 5 րոպե անց Ադրիան Ռամոսը հաշիվը դարձրեց 2:1, իսկ 92-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգը ձևակերպեց խաղի վերջական հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 54 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 8 միավորով, իսկ «Հոֆենհայմը» մնաց 18 միավորով՝ 17-րդ տեղում:

Բունդեսլիգա, 23-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Հոֆենհայմ»՝ 3:1
Գոլերը՝ Մխիթարյան 80′, Ռամոս 85′, Օբամեյանգ 90+’ – Ռուդի 25′
Հեռացում՝ Ռուդի 58′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում