Լիգայի գավաթի եզրափակչում «Ման. Սիթին» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Լիգայի գավաթի եզրափակչում «Ման. Սիթին» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:

Հանդիպման հաշիվը բացվեց 49-րդ րոպեին. «քաղաքաբնակների» կազմում աչքի ընկավ Ֆերնանդինյոն: «Մանչեսթեր Սիթի» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 83-րդ րոպեն, երբ Ֆիլիպե Կոուտինյոն խփեց «Լիվերպուլի» պատասխան գոլը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում ու լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին, և տիտղոսի ճակատագիրը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով, որն առավել դիպուկ իրացրեցին «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները` 1:3: «Լիվերպուլի» կազմում վրիպեցին Լուկաս Լեյվան, Ֆիլիպե Կոուտինյոն, Ադամ Լալանան:

Անգլիայի լիգայի գավաթ, եզրափակիչ

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1, 11-մետրանոցներ՝ 1:3
Գոլերը՝ Կոուտինյո 83′ – Ֆերնանդինյո 49′

Հետևեք մեզ նաև Telegram-ում