«Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Ինտերի» նկատմամբ: Թուրինյան թիմի կազմում մեկական գոլով աչքի ընկան Լեոնարդո Բոնուչին և Ալվարո Մորատան:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 61 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» 5-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 48 միավոր:

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Յուվենտուս» – «Ինտեր»՝ 2:0
Գոլերը՝ Բոնուչի 47′, Մորատա 84’/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում