«Շիրակը» վաղը կանցկացնի վերջին ստուգողական խաղը

«Շիրակը» վաղը կանցկացնի վերջին ստուգողական խաղը

«Շիրակը» Սոչիում շարունակում է ուսումնամարզական հավաքը։ Վաղը Գյումրու թիմը կանցկացնի վերջին ստուգողական հանդիպումը։

Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևանի ժամանակով 13:00-ին գյումրեցիներն ուժերը կչափեն Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի արևելյան գոտում հանդես եկող «Դոլգոպրուդնի» ակումբի հետ։

Մարտի 2-ին «Շիրակը» կվերադառնա Հայաստան և Գյումրու Քաղաքային մարզադաշտում կշարունակի նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում