Փոխվել է «Փյունիկի» տնային խաղերի մարզադաշտը

Փոխվել է «Փյունիկի» տնային խաղերի մարզադաշտը

«Փյունիկն» այսուհետ տնային հանդիպումներն անցկացնելու «Հանրապետական» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 

Մինչ այս «Փյունիկը» մրցակիցներին հյուրընկալում էր ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

Հավելենք՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Սարգիս Հովսեփյանի թիմն ընդունելու է «Բանանցին», խաղը կայանալու է մարտի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում