UWW-ն ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը

UWW-ն ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը: Ըմբիշները կկրեն մարզահագուստ, որը կունենա տվյալ երկրի դրոշի գույները: Նախկինում մարզիկները մրցում էին կարմիր և կապույտ մարզահագուստով, այժմ կարմիր և կապույտ գույնները կպահպանվեն միայն գծերի տեսքով` թիկունքի և ոտքերի հատվածում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից:

Ըստ ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի, այս փոփոխությունը մարզաձևն ավելի դիտարժան կդարձնի: Նոր մարզահագուստներն առաջին անգամ կկիրառվեն Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում