Զավեն Բադոյանն ու Նաիրի Մինասյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Զավեն Բադոյանն ու Նաիրի Մինասյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

«Բանանցի» ֆուտբոլիստներ Զավեն Բադոյանն ու Նաիրի Մինասյանը մասնակցելու են մարտի 4-6-ը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ակադեմիայում կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին: Այս մասին տեղեկանում ենք «Բանանցի» պաշտոնական կայքից:

Նշենք, որ Զավեն Բադոյանը «Բանանցին» միացել է 2015-16թթ. մրցաշրջանի ձմեռային դադարի ընթացքում և նոր պետք է նշի իր պաշտոնական նորամուտը թիմի կազմում: Բադոյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման: Նաիրի Մինասյանը «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սան է և առաջին անգամ է հրավեր ստանում ազգային հավաքականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում