Կարեն Բարսեղյանն ընդգրկվել է «Արարատի» մարզչական շտաբում

Կարեն Բարսեղյանն ընդգրկվել է «Արարատի» մարզչական շտաբում

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականում Վարուժան Սուքիասյանի օգնական Կարեն Բարսեղյանն ընդգրկվել է «Արարատի» մարզչական շտաբում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

40-ամյա մասնագետը երկար տարիներ հանդես է եկել «Արարատի» կազմում, հանդիսացել է մեր թիմի ավագը: Պաշտպանության կենտրոնում հանդես եկող Բարսեղյանը խաղացել է նաև «Կիլիկիայում», «Կոտայքում», «Բանանցում», «Գանձասարում», 1 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած 2 խաղում: Հիշեցնենք, որ 2012-2014 թթ. Կարեն Բարսեղյանը որպես մարզիչ աշխատել է «Ուլիսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում