Իտալիայի գավաթ. «Միլանը» ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. «Միլանը» ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Միլանը» 5:0 հաշվով առավելության հասավ «Ալեսանդրիայի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Դուբլեր ձևակերպեցին Ժերեմի Մենեզն ու Ալեսիո Ռոմանյոլին, մեկ գոլով էլ աչքի ընկավ Մարիո Բալոտելին: Առաջին խաղում «Միլանը» հաղթել էր 1:0 հաշվով 

Եզրափակիչ խաղում «Միլանը» մրցելու է «Ինտեր»-«Յուվենտուս» (առաջին խաղում «Յուվեն» հաղթել է 3:0 հաշվով) զույգի հաղթողի հետ:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Միլան» – «Ալեսանդրիա»՝ 5:0
Գոլերը՝ Մենեզ 20′, 39′, Ռոմանյոլի 24′, 80′, Բալոտելի 89′

Հետևեք մեզ նաև Telegram-ում