«Բանանցը» կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ

«Բանանցը» կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ

Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածը: 16-րդ տուրում «Բանանցի» ֆուտբոլիստները կամային հաղթանակ տոնեցին «Փյունիկի» նկատմամբ:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման 7-րդ րոպեին «Փյունիկի» կազմում աչքի ընկավ Ղուկաս Պողոսյանը: Նախքան ընդմիջման գնալը Լաերսիոն տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ խաղակեսում «Բանանցի» համար հաղթական գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Զավեն Բադոյանը:

Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը, իսկ «Փյունիկը» մնաց 30 միավորով՝ երկրորդ տեղում:

Բարձրագույն խումբ, 16-րդ տուր

«Փյունիկ» – «Բանանց»՝ 1:2
Գոլերը՝ Պողոսյան 7′ – Լաերսիո 45′, Բադոյան 69′

Հետևեք մեզ նաև Telegram-ում