«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտն» առավելության հասավ «Գանձասար Կապանի» նկատմամբ: Աբրահամ Խաշմանյանի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին մրցակցի դարպասը. մեկ գոլով աչքի ընկավ Միհրան Մանասյանը, դուբլի հեղինակ դարձավ Հեբեր Արաուժոն:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 35 միավոր և միանձյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Փյունիկին» գերազանցելով 5 միավորով, իսկ «Գանձասար Կապանը» մնաց 22 միավորով՝ հինգերորդ տեղում:
Բարձրագույն խումբ, 16-րդ տուր
«Ալաշկերտ» - «Գանձասար Կապան»՝ 3:0
Գոլերը՝ Մանասյան 21', Հեբեր 23', 71'