«Վալենսիան», «Սևիլյան», «Ատլետիկը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

«Վալենսիան», «Սևիլյան», «Ատլետիկը» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տոնեց «Մալագայի» նկատմամբ: 14-րդ րոպեին «Մալագայի» կազմում աչքի ընկավ Դույե Չոպը, սակայն նախքան ընդմիջման գնալը դարպասապահ Կարլոս Կամենին վերականգնեց հաշվի հավասարությունը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ, իսկ երկրորդ կեսում «չղջիկների» կազմում աչքի ընկավ Դենիս Չերիշևը:

Զուգահեռաբար ընթացող խաղերում «Սելտան» և «Վիլյառեալը» հաղթողին չորոշեցին, «Սևիլյան» նվազագույն հաշվով հաղթեց «Էյբարին», իսկ Բիլբաոյի «Ատլետիկն» առավելության հասավ «Դեպորտիվոյի» նկատմամբ:

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մալագա» – «Վալենսիա»՝ 1:2
Գոլերը՝ Չոպ 14′ – Կամենի 41’/ինքնագոլ, Չերիշև 49′

«Սելտա» – «Վիլյառեալ»՝ 0:0

«Սևիլյա» – «Էյբար»՝ 1:0
Գոլը՝ Լյորենտե 11′

«Ատլետիկ» – «Դեպորտիվո»՝ 4:1
Գոլերը՝ Մունյային 13′, Ադուրիս 36′, 53′, 60′ – Ռիերա 51′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում