Իտալիայի գավաթ. «Ինտերը» հետ բերեց 3 գնդակի տարբերությունը, բայց եզրափակիչ դուրս չեկավ (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. «Ինտերը» հետ բերեց 3 գնդակի տարբերությունը, բայց եզրափակիչ դուրս չեկավ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ինտերը» պայքարը շարունակելու համար մեծ ջանքեր գործադրեց, սակայն հաջողությունը «Յուվենտուսի» կողմն էր:

Առաջին հանդիպումն ավարտվել էր «Յուվենտուսի» հաղթանակով՝ 3:0 հաշվով: Պատասխան խաղի հիմնական ժամանակահատվածում Ռոբերտո Մանչինիի սաները կարողացան 3 գոլ խփել. դուբլով աչքի ընկավ Մարցելո Բրոզովիչը, մեկ գոլ էլ խփեց Իվան Պերիշիչը: Լրացուցիչ ժամանակում նոր գոլեր չարձանագրվեցին, և եզրափակչի ուղեգիրը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Առավել դիպուկ գտնվեցին թուրինյան թիմի ֆուտբոլիստները՝ 5:3: Եզրափակիչ խաղում «Յուվենտուսը» մրցելու է «Միլանի» հետ:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ինտեր» – «Յուվենտուս»՝ 3:0, հետխաղյա 11-մետրանոցներ՝ 3:5
Գոլերը՝ Բրոզովիչ 17′, 82’/11-մետրանոց, Պերիշիչ 49′

Հետևեք մեզ նաև Telegram-ում