Արթուր Ալեքսանյանը՝ UWW-ի վարկանիշային աղյուսակի առաջատար

Արթուր Ալեքսանյանը՝ UWW-ի վարկանիշային աղյուսակի առաջատար

Ըմբշամարտի համաշխարհային միությունը, հիմնվելով Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքների վրա, ներկայացրել է վարկանիշային նոր աղյուսակը:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լավագույնն է 98 կգ քաշային կարգում:

Ըմբշամարտի համաշխարհային միության հրապարակած աղյուսակում 66 կգ քաշային կարգում Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը 4-րդ տեղում է:

75 կգ քաշային աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 9-րդն է, իսկ Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը՝ 13-րդը: 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը 17-րդ տեղում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում